Վայոց Ձորի մարզը նոր մարզպետ ունի

Կառավարության այսօրվա նիստում Վայոց Ձորի նոր մարզպետ է նշանակվել Կոլյա Միքայելյանը։

Վերջինս շնորհակալություն հայտնեց վստահության համար․ «Կյանքի կկոչեմ Կառավարության այն բոլոր ծրագրերը, որոնք ուղղված են մարզի զարգացմանը»։

Կառաավարությունը շնորհակալություն հայտնեց նախկին մարզպետ Արարատ Գրիգորյանին կատարած աշխատանքի համար, վարչապետը նկատեց՝ վերջինս ամենաերկար պաշտոնավարած մարզպետնն է եղել։