Հայաստանի մի շարք շրջաններում ձյուն է տեղում

Հունվարի 10-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Աբովյանի, Հրազդանի, Սևանի, Մարտունիի, Վայքի, Սիսիանի, Գորիսի և Մեղրիի տարածաշրջաններում ձյուն է տեղում, իսկ Արտաշատի, Արարատի, Եղեգնաձորի, Թումանյանի տարածաշրջաններում՝ անձրև։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ: