«Իրանց սրած բիզը մտնելու ա իրանց հետույքը». ըստ Ռուբեն Հախվերդյանի` «ժողովուրդն այլևս չի հանդուրժելու»

«Իրանց սրած բիզը մտնելու ա իրանց հետույքը». ըստ Ռուբեն Հախվերդյանի` «ժողովուրդն այլևս չի հանդուրժելու»
«Իրանց սրած բիզը մտնելու ա իրանց հետույքը». ըստ Ռուբեն Հախվերդյանի` «ժողովուրդն այլևս չի հանդուրժելու»

Ազատության հրապարակի երեկվա հանրահավաքին միացած հայտնի երգիչ, երգահան Ռուբեն Հախվերդյանին մարդիկ շատ մեծ ոգեւորությամբ ընդունեցին: Անկեղծ եւ իր դիրքորոշումից երբեք չհրաժարվող Ռուբեն Հախվերդյանը «Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանի հրավիրած բազմահազարանով հանրահավաքին միանալով ասաց, որ իր կարծիքով հայ ժողովուրդն այլևս չի կարող հանդուրժել երկրում առկա անբարոյականությունը:
«Մենք դիմացանք ցուրտ ու մութ գիշերներին, էդքան արտագաղթ չկար, մենք դիմացանք փողերի մոնիպուլյացիաներին՝ դոլարային, բայց ժողովուրդը չդիմացավ անբարոյականությանը և, եթե կարելի է այսպես արտահայտվել, մեղմ ֆաշիզմին»,- «Մեդիալաբի»-ի հետ զրույցում հանրահավաքում ունեցած իր կարճ ելույթից հետո ասաց Ռուբեն Հախվերդյանը:

Նրա խոսքով՝ սկիզբ առած ընդվզումը վառ ապացույցն է այն բանի, որ ժողովուրդն այլևս չի հանդուրժելու այդ ամենը:

«Այն , որ մարդիկ ոտքի են ելել, փաստում է, որ պայքարը շարունակվում է»,-ասաց սիրված երգիչը:

Ռուբեն Հախվերդյանն ասաց, որ կասկածանքների մեջ է, թե ինչով կավարտվի այս ամենը: Նրա խոսքով ՝ ստեղծված իրավիճակը նման է ձնագնդի, որը գնալով մեծանում է:

«Ինչքան նրանք ճնշում գործադրեն, ինչքան իրանց էշը քշեն, էնքան մեծանալու ա ձնագունդը և ի վնաս իրանց ա աշխատելու: Ոնց որ ասում են՝ իրանց սրած բիզը մտնելու ա իրանց հետույքը: Ես ակնկալիքներ ունեմ, որ նրանք ինչքան ջղայնացնեն ժողովրդին, այնքան իրանց համար վատ կլինի»,- ասում է Հախվերդյանը:

Միաժամանակ նա նշեց, որ Հայաստանում ոչ մի կառավարություն չփորձեց նորմալ համակարգ ստեղծել, ժողովրդի մասին մտածել:

«Բոլորը փորձեցին ուղղակի մնալ իրենց պաշտոնին, որովհետև զխկտվեցին, լափեցին, գիտենք ինչ փողեր ունեն»,- նշեց նա:

«Մեդիալաբի» այն հարցին, թե սպասելի՞ էր, որ ընտրություններում ժողովուրդը Րաֆֆի Հովհաննիսյանի կողքին կկանգներ, նա պատասխանեց.

«Ես ասել էի, որ ես չեմ գնալու, ես չեմ մասնակցելու ընտրություններին: Ընտանիքով չգնացինք, որովհետև ես գիտեմ, թե վերջապես ուժային մեթոդներով ով է ընտրվելու: Բայց այս ամեն ինչը մի փոքր հույս է տալիս, որ այնուամենայնից մենք ճորտեր չենք: Ի վերջո այսօր ժողովուրդը ձգտում ա այդ ճորտային համակարգից դուրս գալ, ժողովուրդն իրան ճորտացված ա զգում»:

Նշենք, որ փետրվարի 22-ի հանրահավաքում Ռուբեն Հախվերդյանը, դիմելով ժողովրդին, նշել է. «Ես թքած ունեմ վերևների կարծիքի վրա: Ես արդեն հուսահատվել էի, ճիշտն ասած, բայց որ հավաքվեցինք, ժողովուրդ ջա, իրար հետ, ես իմ հույսը վերագտա»:

© Medialab.am