COVID-19 ախտորոշմամբ պացիենտներից 300-ը ծանր, 68-ը` ծայրահեղ ծանր վիճակում են

Հայաստանում օգոստոսի 5-ի դրությամբ՝ կորոնավիրուսի դրական ախտորոշմամբ պացիենտներից 68-ը գտնվում են ծայրահեղ ծանր, 300-ը՝ ծանր վիճակում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ՀՀ կառավարության օգոստոսի 6-ի նիստի ընթացքում ասաց վարչապետի Նիկոլ Փաշինյանը:

«Նախորդ օրվա դրությամբ ունենք ծայրահեղ ծանր վիճակում գտնվող 68 պացիենտ, ծանր վիճակում գտնվող 300 պացիենտ: Ծայրահեղ ծանր դեպքերի ամենապիկը մեզ մոտ եղել է 131, որն արձանագրվել է  հուլիսի 8-ին, ծանր դեպքերի պիկը հուլիսի 9-ին եղել է 572 դեպք: Էականորեն թվերը նվազել են»,- ասաց Փաշինյանը:

Վարչապետը նշեց, որ վերլուծությունը ցույց է տալիս, որ նման անկում է արձանագրվել հիմնականում դիմակի պարտադիր կրման կանոնը ներդնելու արդյունքում և շնորհիվ: Փաշինյանը ևս մեկ անգամ քաղաքացիներին հորդորեց պահպանել հակահամաճարակային կանոնները:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։