Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Երևանի հիվանդանոցների բուժաշխատողներին բաժանել է շեֆ խոհարարի պատրաստած ֆրանսիական ուտեստներ

Հայաստանում Ֆրանսիայի դեսպանության հաղորդագրությունը ներկայացնում ենք ստորև․

Ֆրանսիայի ազգային տոնի կապակցությամբ այս առավոտ Հայաստանում Ֆրանսիայի դեսպանությունը Երևանի հիվանդանոցների բուժաշխատողներին բաժանեց մեր շեֆ խոհարարի կողմից պատրաստված ֆրանսիական ուտեստներ։

Ցանկացանք այս համեստ ժեստով արտահայտել մեր համերաշխությունը նրանց, ովքեր արդեն ամիսներ շարունակ պայքարում են վարակի դեմ և ում երախտապարտ ենք մեր բազմաթիվ հայրենակիցներին բուժելու և նախորդ շաբաթների ընթացքում ֆրանսիացի բժիշկների երկու պատվիրակություններին հյուրընկալելու համար։

Շնորհակալություն ենք հայտնում մեր հովանավորներին` Քարֆուրին և Ռիշել գրուպին, ծրագրին աջակցելու համար։