Օդի ջերմաստիճանը կշարունակի բարձրանալ

Հանրապետության տարածքում փետրվարի 7-ին, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին՝ հարավարևմտյան 2-4 մ/վ, փետրվարի 7-ին՝ առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը փետրվարի 7-11-ին աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով։

Երևանում փետրվարի 7-ին, 8-12-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։