Հունաստանը, Կիպրոսը և Ֆրանսիան վետո են դրել թուրքական հարվածային ԱԹՍ-ների գնման վրա

Հունաստանը, Կիպրոսը և Ֆրանսիան հրաժարվել են ֆինանսավորել թուրքական արտադրության հարվածային TB2 անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) և արկերի գնումը:

Նշվում է, որ դրանք պետք է գնվեին եվրոպական ֆոնդերով և ուղարկվեին Ուկրաինա:

Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը՝ հղում անելով հունական «Kathimerini» թերթին: Աղբյուրի հաղորդմամբ՝ նախորդ շաբաթասկզբին տեղի ունեցած Եվրոպական միության (ԵՄ) քաղաքականության և անվտանգության կոմիտեի ժողովի ընթացքում 3 երկիր վետո է այդ գործարքի իրականացման վրա: