Թունավորում Գյումրի քաղաքում. տուժել է 47 մարդ

Թունավորում Գյումրի քաղաքում. տուժել է  47 մարդ
Թունավորում Գյումրի քաղաքում. տուժել է 47 մարդ

Օգոստոսի 30-ին, ժամը 21:32-ին «911» ծառայություն տեղեկություն է հաղորդվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Շիրակացի փողոցի թիվ 16/1 հասցեում գտնվող «Դվին» հանդիսությունների սրահում հանդիսականների ինքնազգացողությունը վատացել է. անհրաժեշտ է օգնություն:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Թունավորման ախտանիշներով Գյումրի քաղաքի բժշկական կենտրոն և ինֆեկցիոն-հակատուբերկուլոզային հիվանդանոց են տեղափոխվել 47 քաղաքացի, որոնցից երկուսի առողջական վիճակը բժիշկները գնահատել են բավարար, իսկ մյուսները, ստանալով համապատասխան բուժօգնություն, դուրս են գրվել:

Այս մասին տեղեկացնում է ԱԻՆ-ը։