Այսօրվա դրությամբ 4750 տոննա պարարտանյութն արդեն իսկ մատակարարվել է ՀՀ մարզեր. կառավարություն

2022 թվականին, ընդհանուր առմամբ, Հայաստան է ներմուծվել 11 հազար տոննա պարարտանյութ՝ 50 տոկոսը գյուղատնտեսական նշանակության։ Այս մասին փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանի մոտ տեղի ունեցած խորհրդակցության ժամանակ ներկայացրել է Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արման Խոջոյանը:

Կառավարությունից տեղեկացնում են, որ օպերատիվ տվյալների համաձայն՝ այսօրվա դրությամբ 4750 տոննա պարարտանյութն արդեն իսկ մատակարարվել է ՀՀ մարզեր․ գործընթացը շարունակվում է։

Փոխվարչապետ Մաթևոսյանը մարզպետներին հանձնարարել է մշտական ուշադրության կենտրոնում պահել պետության կողմից համայնքներում իրականացվող ծրագրերը, մասնավորապես՝ Կառավարության ծրագրով մեկնարկած «300 դպրոց-500 մանկապարտեզ» կապիտալ բնույթի մեծածավալ նախաձեռնությունը, ինչպես նաև ստուգայցերի միջոցով մինչև երաշխիքային ժամկետների լրանալը վեր հանել ավարտված սուբվենցիոն ծրագրերի խնդիրներ/թերությունները և քայլեր ձեռնարկել դրանք շտկելու ուղղությամբ։

Նիստի ընթացքում քննարկվել են նաև օրակարգային այլ հարցեր։