Տավուշի նոր փոխմարզպետ է նշանակվել

Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Նարեկ Ղուշչյանը նշանակվել է Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Նարեկ Ղուշչյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզպետի տեղակալ», նշվում է որոշման մեջ: