Քաղաքացիություն` Ժիրայր Սեֆիլյանին. երիտասարդները փորձում են օգնել Արցախյան ազատամարտի հերոսին

«Սարդարապատ» շարժման նախաձեռնող խմբի անդամ Ժիրայր Սեֆիլյանի համար ՀՀ քաղաքացիություն պահանջող ստորագրահավաքին «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում արեն 700-ից ավել մարդ է միացել: Կազմակերպիչները, սակայն, հավաստիացնում են, որ թղթի վրա ստորագրությունների քանակն ավելի շատ է:
«Մինչ օրս մենք թղթի վրա ունենք մոտ 2.000 ստորագրություն: Այդքանը հավաքել ենք այս 3-4օրում»,-«Մեդիալաբին» ասում է ստորագրահավաքը կազմակերպող Հայազն Երիտասարդների Միաբանության անդամ Արմեն Մկրտչյանը:

Ստորգրահավաքի պատճառը և պահանջը պարզաբանող տեքստում մասնավորապես ասվոմ է. «Մենք` ներքոստորագրյալներս, բարձր ենք գնահատում Շուշի առանձնակի գումարտակի հրամանատար, մարտական խաչի առաջին աստիճանի ասպետ Ժիրայր Սեֆիլյանի դերը մեր ազգային ինքնագիտակցության ամրապնդման,մեր հայրենասիրական դաստիարակության գործընթացում և խնդրում ենք ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանին հաշվի առնելով մեր կարծիքը,Սեֆիլյանին տալ Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն»:

Նախատեսվում է, Ֆեյսբուքյան ստորագրահավաքը հունիսի 15-ին «տեղափոխել» Կոնսերվատորիայի հարակից այգի` Կոմիտասի արձանի մոտ, ուր առավոտյան ժամը 10-ից մինչև երեկոյան 20.00 ցանկացողները կարող են միանալ ստորագրահավաքին:

Ժիրայր Սեֆիլյանը, լինելով ազգաին հերոս և ունենալով զինվորական կոչում, ՀՀ քաղաքացի չէ: Նրա խոսքերով` ինքը փորձել է քաղաքացիություն ստանալ թե Հայաստանում, թե Արցախում, որի ազատագրմանը մասնակցել է: Մարտական խաչի առաջին աստիճանի ասպետին երկու դեպքերում էլ մերժել են:

Այս անգամ, սակայն երիտասարդները հույս ունեն, որ կազմակեպվող ստորագրահավաքը կարող է արդյունք տալ:

«Հույս, այո կա: Քանի որ երկրի ղեկավարության վարած ներքին քաղաքականության մեջ նկատում ենք փոփոխություններ,ու հուսով ենք,որ այս հարցը ի վերջո լուծում կստանա»,- «Մեդիալաբին» ասում է Արմեն Մկրտչյանը:

© Medialab.am