Երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա. Նիկոլ Փաշինյան

Նախօրեին Պարզ լճի տարածքում դպրոցականների հետ հանդիպմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանել է աշակերտների հարցերին։

Հնչած հարցին, թե ներկա փուլում ինչպիսին է պետություն-եկեղեցի հարաբերությունը վարչապետը պատասխանել է․ «Կարծում եմ, որ երբ պետությունն ու եկեղեցին միախառնվում են իրար, դրանից ավելի վտանգավոր բան չկա, պետությունը պետք է զբաղվի իր գործով, եկեղեցին իր գործով»,- ասել է վարչապետը։