Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է ԼՂ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու մասին միջնորդությունը

Իսպանիայի Կոնգրեսն ընդունել է Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝ պատգամավոր Ջոն Ինյարիտուի առաջարկ-միջնորդությունը։ Այս մասին հայտնում է Իսպանիայում Հայաստանի դեսպանությունը:

Իսպանացի պատգամավորը, որը մինչ այդ եղել էր Արցախում, շեշտել է փախստական ​​ընտանիքներին մարդասիրական օգնություն տրամադրելու հրատապությունը և միջազգային կազմակերպությունների ներգրավվածությունն այդ հարցում: 

«Աշխարհը չի կարող շարունակել այլ կողմ նայել»,- նշել է պատգամավորը: 

Իսպանիայի Կոնգրեսն ընդունեց Լեռնային Ղարաբաղ հումանիտար օգնություն ուղարկելու և Ադրբեջանին զենքի վաճառքը դադարեցնելու՝…

Posted by Embajada de Armenia en España-Իսպանիայում Հայաստանի դեսպանություն on Monday, November 16, 2020