Ցմահ ազատարկված Աշոտ Մանուկյանն ազատ արձակվեց

24 տարի բանտում անցկացրած Աշոտ Մանուկյանն այսօր Վերաքննիչ դատարանի որոշմամբ ազատ արձակվեց։ Սա հեղափոխությունից հետո արդեն երկրորդ դեպքն է, երբ ցմահ դատապարտյալն ազատ է արձակվում ոչ հիվանդության հիմքով։ Երեք զինծառայողի սպանության համար նախ գնդակահարության, ապա արդեն ցմահ ազատազրկման դատապարտված Մանուկյանը 24 տարի է բանտում էր։

Նրան սպանված զինծառայողների ծնողները ներել էին, սակայն պետությունը համառորեն բաց չէր թողնում Մանուկյանին։

Վերաքննիչ դատարանը դատավոր Մնացական Հարությունյանի նախագահությամբ այսօր բեկանեց Առաջին ատյանի դատարանի որոշումը և ցմահ դատապարտյալին ազատեց կալանքից։

Աղբյուրը՝ Factor.am