Աշխարհի տարբեր ծայրերում ապրող եզդիներն այսօր նշում են Նոր տարին: Այն տոնում են ապրիլի 13-ին հաջորդող առաջին չորեքշաբթի օրը:
Տոնը կոչվում է Տարեմուտի չորեքշաբթի: Ինչպես յուրաքանչյուր տոն, Ամանորը եւս միտված է միասնության ձևավորմանը:
Այդ օրը գժտված մարդիկ հաշտվում են, միասնաբար տոնում Նոր տարին: Տոնական սեղանի գլխավոր խորհրդանիշերից մեկը ներկված հավկիթն է։
Տոնական սեղանը զարդարում են ավանդական գաթան ու այլ ուտեստներ: ՀՀ ԱԺ պատգամավոր, եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանը տոնական օրվա առթիվ այցելել է Արմավիրի մարզի Ակնալճի եզդիական սրբատեղիում գտնվող «Տաուսե Մալաք եւ յոթ հրեշտակներ» Սուրբ տաճար։