Թուրքիայի ընդդիմությունը հաղթել է ՏԻՄ ընտրություններում. Էրդողանն ընդունել է պարտությունը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցությունը չի կարողացել ցանկալի արդյունքների հասնել մարտի 31-ին կայացած տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններում։

Թուրքական պետական TRT հեռուստաալիքի հրապարակած վերջին տվյալների համաձայն՝ հիմնական ընդդիմադիր Ժողովրդա-հանրապետական կուսակցությունը քաղաքային ընտրություններում ստացել է ձայների 37,35 տոկոսը, իշխող ԱԶԿ-ը՝ 35,75 տոկոսը։ Էրդողանը հայտարարել է, կանի անհրաժեշտ հետևություններ, կվերլուծի տեղի ունեցածը և կուղղի թույլ տված սխալները։