ՍԴ որոշումը ենթադրում է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը չի կարող լինել իրավաչափ. Արամ Վարդևանյան

ՍԴ որոշումը ենթադրում է, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը չի կարող լինել իրավաչափ. Արամ Վարդևանյան

Սահմանադրական դատարանը հրապարակեց Ռոբերտ Քոչարյանի դիմումի վերաբերյալ որոշումը՝ հակասահմանադրական ճանաչելով Քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածը: Իսկ 135-րդ հոդվածը, ՍԴ որոշմամբ, համապատասխանում է Սահմանադրությանը:

ՍԴ-ում Քոչարյանի շահերը ներկայացնող փաստաբան Արամ Վարդևանյանը լրագրողներին ասաց, որ եթե Սահմանադրական դատարանն արձանագրում է, որ խախտվել է անձնական ազատության իրավունքը, նշանակում է, Քոչարյանի կալանավորումը չի կարող լինել իրավաչափ:

Լրագրողների հարցին, թե սա նշանակում է արդյոք, որ Ռոբերտ Քոչարյանը պետք է կալանքից ազատ արձակվի, Վարդևանյանը պատասխանեց. «Այո, կալանավորումը չի կարող կիրառվել այնքանով, որքանով 135 հոդվածը որևէ երաշխիք չի նախատեսում, թեև Սահմանադրությունը նման երաշխիք նախատեսում է»:

Ըստ փաստաբանի՝ Սահամանադրական դատարանի որոշումից հետո ընդհանուր իրավասության դատարանը չի կարող չփոխել Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը:

«ՍԴ որոշումը պատադիր է և դատական մարմինների համար, և գործադիր մարմնի, և բոլորի համար, չկատարելը քրեորեն հետապնդելի է: ՍԴ որոշումը նշանակում է՝ երկրորդ նախագահի կալանավորումը խախտել է իր անձնական ազատոթյան իրավունքը»,- հավելեց Վարդևանյանը: