Երևանում փակ ճանապարհներ չկան, Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է. ոստիկանություն

Երևանում ժամը 13.00-ի դրությամբ փակ ճանապարհներ չկան, իսկ Երևան-Էջմիածին ճանապարհի երթևեկությունը վերականգնվել է:

Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ ոստիկանությունը:

Ոստիկանությունը շարունակում է պատշաճ կերպով իրականացնել հասարակական կարգի պահպանման և անվտանգության ապահովման իր գործառույթները: