Անահիտ Ավանեսյանը կմասնակցի Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացմանը

Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանին 2024 թվականի մայիսի 13-15-ը կգործուղվի Արաբական Միացյալ Էմիրություններ (Աբու Դաբի)` Աբու Դաբիի առողջապահության համաշխարհային շաբաթվա բացման արարողությանը մասնակցելու նպատակով:

Գործուղման մասին որոշումը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կայացրել է մայիսի 10-ին։ Որոշումը հրապարակվել է ՀՀ էլեկտրոնային կառավարման կայքում։