Անշարժ գույքի օտարման կամ վարձակալության աշխատանքները կանոնակարգող հանձնաժողովը նիստ է գումարել

Անշարժ գույքի օտարման կամ վարձակալության աշխատանքները կանոնակարգող հանձնաժողովը նիստ է գումարել
Անշարժ գույքի օտարման կամ վարձակալության աշխատանքները կանոնակարգող հանձնաժողովը նիստ է գումարել

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունում այսօր կայացել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ և ՀՀ կառավարության 2019 թվականի  հունիսի 27-ի N 949-Ն որոշմամբ ձևավորված պետական անշարժ գույքի օտարման կամ վարձակալության տրամադրման աշխատանքների կանոնակարգման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որը վարել է ՀՀ ՏԿԵ նախարարի (հանձնաժողովի նախագահ) տեղակալ Կարեն Իսախանյանը։

Ինչպես տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հասարակայնության հետ կապերի բաժնից, նիստի ընթացքում քննարկվել են պետական գույքի հաշվառման բազայում ներառված և ներդրումային հավանական գրավչություն ներկայացնող շենք-շինությունների ու հողատարածքների օտարման կամ վարձակալության տրամադրման արդյունավետ մոդելային տարբերակներ մշակելու և դրանք հաստատելու վերաբերյալ հարցեր։

Գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել պետական գույքի հաշվեկշռում ներառված օբյեկտների վաճառքի կամ վարձակալության տրամադրման նպատակահարմարության, գործընթացի չափորոշիչների հստակեցման, նախատեսվող միջոցառումների արդյունավետության ապահովման վերաբերյալ ոլորտային մասնագիտական մի շարք առաջարկություններով։

Քննարկումների ընթացքում հնչած մտքերի և դիտարկումների արդյունքներով հանձնաժողովի անդամները պայմանավորվածություն են ձեռք բերել պարբերական նիստ-խորհրդակցությունների միջոցով կատարելագործել գոյություն ունեցող ընթացակարգերը և մշակել միջգերատեսչական փոխհամաձայնեցված գործողությունների ծրագիր։