Դեբեդ գետը վարարել է, կան ավերածություններ, ճանապարհը երկկողմանի փակ է. Տեսանյութ

Լուսանկարի աղբյուրը՝ համացանց

Դեբեդ գետի վարարած ջրերը այս գիշեր դուրս են եկել հունից՝ ավերածություններ կատարելով Մ-6 միջպետական ճանապարհին, ինչի հետեւանքով ճանապարհը երկկողմանի փակ է երթեւեկության համար։

Այս մասին տեղեկացնում է «Ճանապարհային դեպարտամենտից»։

Վարորդներին հորդորում են դեպի Վրաստանի սահման ուղեւորվելիս Մ-6-ը շրջանցել Մ-3 Մարգարա-Վանաձոր-Տաշիր-ՀՀ սահման և Մ-1 Երևան-Գյումրի-ՀՀ սահման միջպետական ավտոճանապարհներով։