«Ֆեստիվառը» վերադառնում է. հայտնի են փառատոնի անցկացման օրերը

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ այսօր ներկայացրինք «Ֆեստիվառ» փառատոնի այս տարվա ծրագիրը:

Հուլիսի 27-ին Գյումրիում ելույթ կունենա Թաթան:

Օգոստոսի 10-ին Իջևանում նախատեսվում է հայ-վրացական համերգային մեծ ծրագիր:

Օգոստոսի 24-ին Եղեգնաձորում համերգի գլխավոր հյուրը կլինի «Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացրած «Լադանիվա» խումբը:

Հանրային հեռուստաընկերության այս փառատոնը, որն անցկացվում է ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ, այսուհետ դառնում է ամենամյա:

Կհանդիպենք այս ամռանը Գյումրիում, Իջևանում և Եղեգնաձորում: