«Իմ քայլը» հիմնադրամի նոր գործադիր տնօրեն է ընտրվել Մխիթար Հայրապետյանը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկին Աննա Հակոբյանը գրառմամբ տեղեկացրել է, որ այսօր տեղի է ունեցել «Իմ քայլը» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստը։

«Խորհրդի որոշմամբ հիմնադրամի նոր գործադիր տնօրեն ընտրվեց Մխիթար Հայրապետյանը։ Շնորհակալ ենք Լիլիթ Գրիգորյանին հետպատերազմյան բարդ շրջանում հիմնադրամի աշխատանքը կազմակերպելու համար»,- գրել է Հակոբյանը: