Ըմբշամարտիկ Սեյրան Կիրակոսյանը՝ փոխչեմպիոն. Մ17 ԵԱ

Սերբիայի Նովի Սադ քաղաքում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի երիտասարդական (Մ17) առաջնությունում Սեյրան Կիրակոսյանը դարձել է փոխչեմպիոն։ Այս մասին տեղեկացնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ կիսաեզրափակիչում 45 կգ քաշային Մարատ Աճեմյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ:

Եզրափակիչ են դուրս եկել նաև 51 կգ Յուրիկ Մխիթարյանը և 60 կգ Ալեքս Մարգարյանը: Արթուր Ամոյանը պարտվել է 3:3 հաշվով և կպայքարի բրոնզե մեդալի համար: Նարեկ Գրիգորյանը դարձել է բրոնզե մեդալակիր։