Քեսապը պաշտպանելու նախաձեռնություն Արցախից. Արցախի պատգամավորն առաջարկում է ձևավորել զինված խմբեր

Քեսապը պաշտպանելու նախաձեռնություն Արցախից.  Արցախի պատգամավորն առաջարկում է ձևավորել զինված խմբեր
Քեսապը պաշտպանելու նախաձեռնություն Արցախից. Արցախի պատգամավորն առաջարկում է ձևավորել զինված խմբեր

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր, Արցախյան պատերազմի ժամանակ Հադրութի պաշտպանական շրջանի 1-ին գումարտակի հրամանատար Վահան Բադասյանը Քեսաբի հայերին պաշտպանելու նպատակով առաջարկում է ձևավորել զինված խմբեր։

Պատգամավորն ինքն անձամբ պատրաստ է գլխավորել Քեսաբի գյուղերի պաշտպանության համար ձևավորվելիք միավորումները և մեկնել գործողությունների վայր։

Վ.Բադասյանը կոչ է անում Հայրենիքում և աշխարհի տարբեր երկրներում բնակվող հայերին, հատկապես նրանց, ովքեր պատերազմական փորձ ունեն, միանալ Քեսաբի շրջանի հայության պաշտպանությանը։

Մարտի 21-ի վաղ առավոտյան զինված ավազակախմբերը անցել էին թուրք-սիրիական սահմանը և հարձակվել Քեսաբի շրջանի հայաբնակ գյուղերի անզեն, խաղաղ բնակչության վրա, ինչի հետևանքով հայկական բնակչությունը տեղափոխվել էր: Վ.Բադասյանը կոչ է անում համայն հայությանը կազմակերպել Քեսաբի բնակչության պաշտպանությանը և վերականգնել տեղի հայության արժանապատվությունը։

Պատգամավորը համոզված է, որ հայության որևէ հատվածի արժանապատվությունն ամբողջ հայության արժանապատվությունն է։ Եթե չվերականգնենք մեր արժանապատվությունը՝ կասկածի տակ կդրվի արևի տակ գոյության մեր իրավունքը։

«Ազգային վերածնունդ» կուսակցության մամլո հաղորդագրություն

Ստեփանակերտ