Հայաստանի ԱԳՆ-ն շնորհավորել է Բելառուսի ժողովրդին Անկախության օրվա կապակցությամբ

Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳ նախարարության X-ի միկրոբլոգում կատարած գրառման մեջ նշվում է. 

«Շնորհավորում ենք Բելառուսի բարեկամ ժողովրդին՝ Անկախության օրվա կապակցությամբ: Գիտակցելով այս օրվա կարևորությունը, այդ թվում՝ հայ ժողովրդի ներդրումը Բելառուսի ազատագրման գործում, բելառուս ժողովրդին մաղթում ենք խաղաղություն և բարգավաճում»: