Խոշոր ավտովթար Երևանում. թիվ 28 երթուղին սպասարկող Газель-ը բախվել է էլեկտրասյանն ու կայանված Mazda-ին

Այսօր՝ օգոստոսի 31-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 11։35-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 60-ամյա Ավետիք Ա-ն իր վարած ГАЗ 32213 մակնիշի 4900 Տ համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհ-Մանթաշյան փողոցների խաչմերուկում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել էլեկտրասյանը։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 5 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։

Նշված Газель-ը սպասարկում է թիվ 28 երթուղին, իսկ էլեկտրասյանը բախվելուց առաջ բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Mazda մակնիշի 19 QQ 016 համարանիշի ավտոմեքենային։

Փաստի առթիվ Խ. Գևորգյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում: