«Ուրախ եմ սկսել պաշտոնավարումը և պատրաստ սերտորեն գործակցել արտգործնախարարի և նրա թիմի հետ». ԱՄՆ նորանշանակ դեսպան

ԱՄՆ նորանշանակ դեսպան Լին Թրեյսին հանդիպել է ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ։ Այդ մասին տեղեկացնում է ԱՄՆ դեսպանատան պաշտոնական հաղորդագրությունը։ 

«Ուրախ եմ սկսել պաշտոնավարումը և պատրաստ սերտորեն գործակցել արտգործնախարարի և նրա թիմի հետ՝ խորացնելու հայ-ամերիկյան հարաբերությունները, համագործակցելու տարածաշրջանային հարցերի շուրջ և աջակցելու Հայաստանի ժողովրդավարական գործընթացներին»,-ըստ աղբյուրի ասել է նորանշանակ դեսպան Լին Թրեյսին՝ ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ իր առաջին հանդիպման ժամանակ: