Հայաստանն ու Արցախը պատրաստ են պատերազմին

Հայաստանն ու Արցախը պատրաստ են պատերազմին
Հայաստանն ու Արցախը պատրաստ են պատերազմին

Այսօր Երևանում մամուլի ասուլիս է տվել Հայաստանի պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը: Անդրադառնալով պատերազմի վերսկսման հավանականությանը՝ նա քիչ հավանական է համարել դա, չնայած վերսկսման սպառնալիքը միշտ կա: Նա ասել է, որ Հայաստանն ու Ղարաբաղը պատրաստ են պատերազմին: Նրա խոսքով, ղարաբաղյան հարցն արդեն լուծվել է ռազմական ճանապարհով:

Մեկնաբանելով շփման գծում վերջերս տեղի ունեցած ադրբեջանական դիվերսիան՝ Օհանյանն ընդգծել է, որ լարված իրավիճակը կապված է որոշակի հանդիպումների և ամսաթվերի հետ: Տվյալ դեպքում նախարարը լարվածությունը կապել է Ադրբեջանում նշվող «սև հունվարի» հետ:

Օհանյանը խոսել է նաև Ռուսաստանի հետ միասնական ՀՕՊ համակարգ ստեղծելու հարցի մասին: Նրա խոսքով, 2014 թվականին դրա ստեղծման աշխատանքներն ավարտին են հասցվելու, ինչը թույլ կտա Հայաստանի ՀՕՊ-ին ռադիոտեղորոշիչ մեծ ծածկույթ, հետևաբար ավելի մեծ պաշտպանություն ունենալ: Կարդալ ավելին