Խոշոր հրդեհ «Սպայկայում». Կառավարությունը պատրաստվում է աջակցել

Խոշոր հրդեհ «Սպայկայում». Կառավարությունը պատրաստվում է աջակցել
Խոշոր հրդեհ «Սպայկայում». Կառավարությունը պատրաստվում է աջակցել

Այս գիշեր խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի Արշակունյաց պողոտայի թիվ 252 հասցեում գտնվող «Սպայկա» ՍՊԸ-ում: Տեղեկացնենք, որ ընկերությունը գյուղապրանքների, մրգերի, բանջարեղենի արտահանման ոլորտում խոշորներից մեկն է, ինչպես նաեւ զբաղվում է գյուղմթերքների բեռնափոխադրմամբ եւ պահածոյացմամբ:  

ԱԻՆ-ի հրդեհի մասին ահազանգ ստացել է մայիսի 15-ին, ժամը 23.58-ին, սակայն մինչ հիմա չի հաջողվում մարել հազարավոր քմ տարածներ ընդգրկած հսկայական հրդեհը:

Այսօր կառավարությունում վարչապետ Տիգրան Սարգսյանն հայտարարել է, որ այս դեպքում կառավարությունը պարտավոր է միջամտել եւ օգնություն առաջարկել:

«Հրավիրեք ձեզ մոտ ընկերության ներկայացուցիչներին, մենք կարող ենք առաջարկել այլ արտադրական տարածքներ, որոնք այսօր ազատ են՝ այլ ընկերությունների հետ պայմանագրեր կնքելով»,-գյուղանախար Սերգո Կարապետյանին ասել է Սարգսյանը: 

Ֆոտոպատմությունն` այստեղ

© Medialab.am