Հայաստանում մեկնարկել է նախընտրական քարոզարշավը

Այսօրվանից Հայաստանում մեկնարկում է խորհրդարանական արտահերթ ընտրությունների նախընտրական քարոզարշավը:

Ընտրությունները տեղի են ունենալու հունիսի 20-ին: Նախընտրական քարոզարշավի համար Ընտրական օրենսդրությամբ սահմանված 12 օրերի ընթացքում քաղաքական ուժերը ներկայացնելու են իրենց ծրագրերը:

Քաղաքական պայքարի մեջ են մտել 26 ուժեր, որոնցից 4-ը դաշինքներ են: