Ճանապարհաշինական աշխատանքներով պայմանավորված` սեպտեմբերի 11-ից երկու ամիս տևողությամբ կփակվի Սևանի տրանսպորտային հանգույցի՝ Սևանից դեպի Ծովագյուղ ճանապարհահատվածի երթևեկությունը։
Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկանում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից, այդ ուղղությամբ երթևեկությունը կտեղափոխվի ճանապարհի մյուս գոտի։