Հանրապետությունում օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 8-ին կբարձրանա 2-3 աստիճանով

Երևանում հոկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-12-ին կդիտվի առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ի երեկոյան ժամերին, 9-ի գիշերը սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 15-17 մ/վ արագությամբ։ 

Այս մասին տեղեկացնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը՝ նշելով, օդի ջերմաստիճանը  հոկտեմբերի 8-ին կբարձրանա ևս 2-3 աստիճանով։

Մարզերում հոկտեմբերի 7-ի և 9-ի ցերեկը, 10-ին  սպասվում է առանց տեղումների եղանակ։ Հոկտեմբերի 8-ին և 12-ին` կեսօրից հետո, 9-ի գիշերն առանձին շրջաններում կլինի անձրև և ամպրոպ։ 

Քամին՝ հարավարևմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 16-20 մ/վ արագությամբ։