Կալանավորվեց կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանը

Կալանավորվեց կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանը
Կալանավորվեց կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանը

Երևանի Կոմիտասի անվան կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն, «Վերածնունդ» միջազգային մրցույթ-փառատոն» ՀԿ նախագահ Կարինե Ավդալյանը։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանը քիչ առաջ բավարարեց Շիրակի մարզի դատախազության և քննչական բաժնի միջնորդությունը Ավդալյանին երկու ամսով կալանավորելու վերաբերյալ։ Այս մասին Factor.am-ի հետ զրույցում ասաց Գլխավոր Դատախազության հանրային կապերի պատասխանատու Արևիկ Խաչատրյանը։

«Քննվող քրեական գործի շրջանակներում կոնսերվատորիայի Գյումրու մասնաճյուղի նախկին տնօրեն Կարինե Ավդալյանին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ Քրեական օրենսգրքի 179 հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, 179 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և երկու դրվագ 325 հոդվածի 1-ին մասով նախատեսված առևերույթ հանցավոր արարքներ կատարելու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց էր կիրառվել ստորագրություն չհեռանալու մասին։ Գործի քննության ընթացքում Շիրակի մարզի դատախազության ակտիվ և արդյունավետ աշխատանքի արդյունքում պարզվել է Կարինե Ավդալյանի կողմից բազմաթիվ անձանցից խաբեությամբ գումարներ հափշտակելու նոր և քննությանն անհայտ դրվագներ. մասնավորապես Ամերիկայի Միացյալ Նահանգներում մրցույթ-փառատոնի մասնակցելու պատրվակով, ԱՄՆ մեկնելու ցանկություն հայտնած մի շարք անձանցից խարդախությամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերի գույք»,- ասաց  Խաչատրյանը՝ նշելով, որ վերը թվարկածը հիմք է հանդիսացել 20․09․2019 թվականին նրան առաջադրված մեղադրանքը փոփոխելու, լրացնելու որոշման կայացմանը, այն է՝ նաև խարդախությամբ առանձնապես խոշոր չափերով գումար հափշտակելու համար։