Սիրիայի կառավարությունը պատրաստ է հրաժարական տալ

Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ենթակա Սիրիայի կառավարությունը պատրաստ է անհրաժեշտության դեպքում հրաժարական տալ։

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով «ՏԱՍՍ»-ը, այս մասին Al Arabiya հեռուստաալիքին հայտնել է երկրի վարչապետ Մուհամեդ Ալ-Ջալալին։

Նրա խոսքով՝ իշխանության եկած զինված ընդդիմության հետ բանակցությունները շարունակվում են։ «Մենք պատրաստ ենք փոխանցել մեր լիազորությունները հենց որ մեզ դա խնդրեն»,- ասել է նա։