Արտենիում տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

Արտենիում տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ
Արտենիում տեղի ունեցած ավտոպատահարի դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ

2019թ. սեպտեմբերի 29-ին՝ ժամը 16:30-ի սահմաններում, Արմավիր-Գյումրի ավտոճանապարհի 27-րդ կմ հատվածում, իրենց կցված հրանոթներով միմյանց են բախվել 2019թ. սեպտեմբերի 24-ից մինչև հոկտեմբերի 5-ը անցկացվող ուսումնավարժական հավաքների և պարապմունքների շրջանակներում ՀՀ ՊՆ N զորամասի ենթակայության ներքո գտնվող և զինվորական շարասյան կազմում ընթացող «Զիլ» մակնիշի 32 UU 875 հաշվառման համարանիշի, «Կամազ» մակնիշի 753 SL 45 հաշվառման համարանիշի, «Կամազ» մակնիշի 548 SL 45 հաշվառման համարանիշի և «Կամազ» մակնիշի 625 AF 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենաները և կայանել ճանապարհի երթևեկելի գոտում: 

Երթևեկության անվտանգ պայմաններ ապահովված չլինելու և հետագա հնարավոր ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկված չլինելու հետևանքով ժամը 19:30-ի սահմաններում նշված ճանապարհահատվածով ընթացող «ԿԱՎԶ»  մակնիշի 35 SN 646 հաշվառման համարանիշի ուղևորատար ավտոբուսը բախվել է «Կամազ» մակնիշի 625 AF 61 հաշվառման համարանիշի ավտոմեքենային կցված հրանոթին, որի հետևանքով ավտոբուսի վարորդը՝ Արագածոտնի մարզի Արագածավան գյուղի բնակիչ, 1958թ. ծնված Հակոբ Գրիգորի Հակոբյանը, տեղում մահացել է, իսկ  13 ուղևորները, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով, տեղափոխվել են բժշկական կենտրոններ: 

Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության տասներորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 377-րդ հոդվածի 2-րդ մասով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին