Ամենահուզիչ, ուրախ կամ հակասական իրադարձություններն ու երևույթները հաճախ արժանանում են ծաղրանկարիչների յուրահատուկ ուշադրությանը: 2025 թվականն էլ բացառություն չէ. ծաղրանկարները պատկերում են քաղաքական, սոցիալական և մշակութային իրադարձությունները սուր հումորով և չոր սարկազմով՝ հասարակության ուշադրությունը հրավիրելով տարաբնույթ խնդիրների վրա։


























