Turkish Airlines-ի մի քանի թռիչքների ուղևորներ հայտնել են տիզերի առկայության մասին նստարանների, վերմակների և պահարանների վրա: Նրանք նշել են, որ ավիաընկերությունը խնդիրը լուծելու քայլեր չի ձեռնարկել։ Այս մասին տեղեկանում ենք The New York Times-ից։
Փեյշենս Թիթքոմբը, որը ճանապարհորդում էր Յոհանեսբուրգից Ստամբուլ, թռիչքի ժամանակ նկատել է տիզ իր նստարանին և նկարահանել այն։ Նրա բողոքներն ավիաընկերությանը արձագանք չեն ստացել։ Մեթյու Մայերսը, որը թռիչքի ընթացքում տեսել է տիզեր, ստիպված է եղել տեղաշարժվել։ Քրիստին Բուրջուան հայտնաբերել է տիզեր վերմակի և բարձի վրա, իսկ թռիչքից հետո իր մարմնի վրա ունեցել է 13 խայթոցի հետքեր։
Մահճակալի տիզերը վտանգավոր են, քանի որ դրանց խայթոցները կարող են առաջացնել քոր, ալերգիկ ռեակցիաներ, կարմրություն և այրոց։ Դրանք կարող են հեշտությամբ տարածվել ուղեբեռի, հագուստի և գորգերի միջոցով, իսկ դրանցից ազատվելու համար հաճախ պահանջվում է մասնագիտական մաքրում։
Պարբերականը տեղեկացնում է, որ Turkish Airlines-ը բազմակի դիմումներին չի արձագանքել։



















