Բելառուսի նախագահի ընտանիքում դժբախտություն էր պատահել. Փաշինյանը՝ հայտնի սելֆիի մասին

Բելառուսի նախագահի ընտանիքում դժբախտություն էր պատահել. Փաշինյանը՝ հայտնի սելֆիի մասին
Բելառուսի նախագահի ընտանիքում դժբախտություն էր պատահել. Փաշինյանը՝ հայտնի սելֆիի մասին

«Այդտեղ պատմելու ի՞նչ կա, հանել ենք, նկարվել ենք: Եթե նկատի ունեք միջավայրը, դա ընդունված պրակտիկա է, որ երբ ղեկավարները միասին ինչ-որ միջոցառաման պետք է մասնակցեն, միևնույն տրանսպոտային միջոցով են տեղաշարժվում: Ոչ մի արտառոց բան տեղի չի ունեցել»,- այսօր ԱԺ-կառավարություն հարց ու պատասխանի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով  երեկվա հայտնի սելֆիին:

Պատգամավոր Միքայել Զոլյանը հնչեցրեց նաև հանրությանը հետաքրքրող հարցը՝ իսկ ինչո՞ւ լուսանկարում չկար Բելառուսի նախագահ Լուկաշենկոն:

«Բելառուսի նախագահի վերաբերյալ կարող եմ ասել, որ, ցավոք սրտի, նրա ընտանիքում որոշակի դժբախտություն էր պատահել, իհարկե, ոչ երեկ: Որոշակի սգո միջոցառումներ կային, որոնց նա պետք է մասնակցեր, դրա համար մի փոքր ավելի վաղ մեկնեց Հայաստանից»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: