Փրկարարները Ճամբարակի մոտ ձորից ավտոմեքենա են դուրս բերել

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության փրկարարները Ճամբարակ քաղաքի մոտ ձորից դուրս են «UAZ» մակնիշի ավտոմեքենա։

ՀՀ ԱԻՆ-ից  տեղեկացրին, որ Օգոստոսի 22-ին, ժամը 14։56-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճամբարակ քաղաքի մոտակայքում ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 8 մ սահել դեպի ձորը:

Ըստ աղբյուրի՝ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Փրկարարները ձորից դուրս են բերել «UAZ» մակնիշի ավտոմեքենան, հոսանքազրկել և փակել գազի բալոնի փականը: