Եվրոպական Միությանը անդամակցելու ցանկությունը Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, սակայն այս պահին երկրի ժողովուրդը շարունակում է ստանալ շահույթներ Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամակցությունից, հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Այս մասին տեղեկացնում է «Ինտերֆաքսը»։
Լրագրողների՝ մեկնաբանել Հայաստանի խորհրդարանի կողմից ԵՄ-ին անդամակցելու պլանների մասին օրենքի նախագծի ընդունումը, Պեսկովը նշել է, որ սա Հայաստանի ինքնիշխան իրավունքն է, բայց անհրաժեշտ է հասկանալ՝ որքանով է սա փոխադարձ ցանկություն և ինչ վերաբերմունք ունեն եվրոպացիները։
Պեսկովը նշել է. «Հայերը պետք է պարզեն, թե ԵՄ-ի հետ մերձենալու իրենց ցանկության մասին ինչ կարծիք ունեն եվրոպացիները»։
Նրա խոսքով՝ Հայաստանը շարունակում է ստանալ ակնհայտ շահույթներ ԵԱՏՄ անդամակցությունից եվրասիական տնտեսական ինտեգրացիայի գործընթացներում։