Թուրքիայի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հրավերով ապրիլի 6-7-ը Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը կայցելի Թուրքիա՝ մասնակցելու երկկողմանի հարցերի ընդլայնված շրջանակի շուրջ բանակցություններին և միջազգային օրակարգին։Այս մասին հայտնում է Ռուսաստանի ԱԳՆ-ն:
Բազմաթիվ հարցերի շրջանակում նախատեսվում է նաև մանրամասն մշակել Անդրկովկասում համագործակցության խորացման հարցերը,որոնց թվում է նաև Հայաստանի և Թուրքիայի միջև տրանսպորտային կապերի վերսկսումը: