Մոսկվան օգնություն է առաջարել Երևանին և Բաքվին սահմանների գծման հարցում

Ռուսաստանն առաջարկել է միջնորդ դառնալ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների գծմանն առնչվող խնդիրների քննարկման հարցում: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, գրում է РИА Новости։

«Կողմերի միջև նախնական պայմանավորվածության համաձայն` Ռուսաստանի Դաշնությունն առաջարկել է օգնություն տրամադրել սահմանազատման, սահմանագծման գործընթաց սկսելու և անցկացնելու հարցում` հանդես գալով այդ նպատակով հայ-ադրբեջանական համատեղ հանձնաժողով ստեղծելու նախաձեռնությամբ, որում Ռուսաստանը կարող է մասնակցել խորհրդականի կարգավիճակով»,- հայտարարել է նա։