Արու և էգ արջերն առանց քնեցնելու տեղափոխվել են կենդանիների վերականգնողական կենտրոն

Արու և էգ արջերն առանց քնեցնելու տեղափոխվել են կենդանիների վերականգնողական կենտրոն
Արու և էգ արջերն առանց քնեցնելու տեղափոխվել են կենդանիների վերականգնողական կենտրոն

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնին էր դիմել Արարատի մարզի, Մխչյան գյուղում գտնվող «Հրաշք Այգի» ռեստորանային համալիրի տնօրինությունը՝ տարածքում պահվող թվով 2 արջին տեղափոխելու խնդրանքով։

Հոկտեմբերի 29-ին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի, «Հրաշք Այգի» ռեստորանային համալիրի և «Զօօ Ֆաունա Արտ» կենտրոնի եռակողմ համաձայնությամբ, Տեսչական մարմնի աշխատակիցների աջակացությամբ, կենդանաբանների հետ համատեղ մեկուկես տարեկան արու և էգ արջերն առանց քնեցնելու տեղափոխվել են «Զօօ Ֆաունա Արտ» էկզոտիկ կենդանիների վերականգնողական կենտրոն։

Հիշեցնենք, որ համաձայն ՀՀ ԳԱԱ Կենդանաբանության և հիդրոէկոլոգիայի գիտական կենտրոնի մասնագետների եզրակացության` արջերը չեն պատկանում ՀՀ տարածքում բնակվող «Գորշ արջի» ենթատեսակներին։

Այս մասին տեղեկացնում են Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից։