Զորամիավորումներում և զորամասերում շարունակվում են ձմեռային զորակոչի շրջանակում զինված ուժերի շարքերը համալրած նորակոչիկների զինվորական երդման հանդիսավոր արարողությունները։
Փետրվարի 15-ին երդման արարողություն է անցկացվել N զորամասում։ Հրամանատարական կազմի, տեղական ինքնակառավարման մարմինների և հոգևոր դասի ներկայացուցիչների, հարազատների ներկայությամբ նորակոչիկները երդվել են անձնվիրաբար ծառայել հայրենիքին, անվերապահորեն կատարել հրամանատարների հրամանները և պատվով պաշտպանել հայրենի երկրի սահմանները: Զորամասի հրամանատարը շնորհավորել է նորակոչիկներին, մաղթել խաղաղ և անվտանգ ծառայություն։