Լևոն Տեր-Պետրոսյանն Իրանի դեսպանի հետ քննարկել է հայ-իրանական հարաբերությունների ներկա վիճակը

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն այսօր  հանդիպել է Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։ Այդ մասին հայտնել է ՀՀ առաջին նախագահի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը։

«Այսօր, փետրվարի 13-ին ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիի հետ։

Շուրջ մեկուկես ժամ տևած զրույցի ընթացքում շոշափվել են հայ-իրանական հարաբերությունների ներկայիս իրավիճակը և դրանց խորացման հեռանկարները։

Նախագահն իր հիացմունքն է արտահայտել պարոն դեսպանի՝ օրերս հրավիրած չափազանց բովանդակալից ասուլիսի վերաբերյալ»,- նշված է հաղորդագրությունում։