Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամրջից մինչև Չարենցավանի մուտք հատվածը. Նարեկ Սարգսյան

Անվտանգության նկատառումներից ելնելով, մինչև ժամը 22։30, Պարեկային ծառայությունը փակել է Երևան-Սևան ճանապարհի՝ Աբովյանի կամուրջից մինչև Չարենցավան քաղաքի մուտք հատվածը։ Այս մասին հայտնել է Ներքին գործերի մամուլի քարտուղար Նարեկ Սարգսյանը։

«Կոչ ենք անում երթևեկել բացառապես ձմեռային անվադողներով, պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները։

ՆԳՆ Ոստիկանությունն ու Փրկարար ծառայությունը շարունակում են իրականացնել ուժեղացված ծառայություն»,-նշել է նա։