Իրավապաշտպան. «ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել»

Իրավապաշտպան. «ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել»
Իրավապաշտպան. «ԲՀԿ-ի նկատմամբ քաղաքական հետապնդում է սկսվել»

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը վաղը պատրաստվում է անձամբ այցելել «Սիվիլիթաս» հիմնադրամ՝ հասկանալու ՝ ի՞նչ հիմքերով է ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը նախաքննություն սկսել ու ինչ հարցադրումներ են բարձրացրել: Հիշեցնենք, որ ՀՀ ԱԱԾ հաղորդագրությունից տեղեկանում ենք, որ այս պահին հիմնադրամում տեղի են ունենում հարկային ստուգումներ, ինչպես նաեւ ՀՀ նախկին արտգործնախարար, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամ, «Սիվիլիթաս» հիմնադրամի հիմնադիր Վարդան Օսկանյանի դեմ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, այն է «հանցավոր ճանապարհով ստացված եկամուտներն օրինականացնելը»՝ փողերի լվացում: «Ակնհայտ է, որ դա կարող ենք միայն ու միայն կապել կուսակցության պահվածքի, իշխող կուսակցության հետ իր հարաբերությունների հետ, ուրիշ հիմքեր, մոտիվացիա չենք կարող ենթադրել: Փողերի լվացման հետ կապված հարցը նոր ծագեց, ինչու՞, եթե փողերի լվացման հետ կապված հարց կար, կարող էր լինել նաեւ 2 ամիս առաջ կամ անցած տարի, «Սիվիլիթասը» նոր չէ, էլի…»,- Aravot.am-ի հետ զրույցում ասաց պարոն Սաքունցը:Կարդալ ավելին