Երևանի վարչական 4 շրջանների ու Կոտայքի մարզի մի շարք հասցեներում ջրանջատում կլինի․ «Վեոլիա Ջուր»

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված ս.թ. հոկտեմբերի 4-ին

-ժամը 09:30-16:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Ջրառատ թաղ., Արցախի 4 նրբանցքի, Ջրառատ թաղ. 4 փողոցի, Միկրոշրջան թաղամասի ջրամատակարարումը:

-ժամը 10:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Էրեբունի վարչական շրջանի Սարի Թաղ 1, 2, 3 փողոցների, Սարի Թաղ 1-10 շարքերի, Որմնադիրների, Որմնադիրների 1, 2 շարքերի, Խորենացու 4 նրբանցքի, Գլինկայի, Օստրովսկու փողոցների ջրամատակարարումը:

-ժամը 10:00-18:00-ն կդադարեցվի Երևանի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Քանաքեռ 14, 15 փողոցների ջրամատակարարումը:

-ժամը 10:00- 17:00-ն կդադարեցվի Կոտայքի մարզի Քարաշամբ գյուղի ջրամատակարարումը:

-ժամը 10:00-14:00-ն կդադարեցվի Երևանի Արաբկիր վարչական շրջանի Ա.Խաչատրյան 31/1, 33/1 շենքերի ջրամատակարարումը:

-ժամը 11:30-18:00-ն կդադարեցվի Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Շիրազի, Բաշինջաղյան 1 փողոցի ջրամատակարարումը:

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: