ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման հնարավորությունն ակտիվացնելու համար դիմած հարկ վճարողները զերծ կմնան որևէ վարչարարությունից. ՊԵԿ

Հայաստանի պետական եկամուտների կոմիտեն հայտարարություն է տարածել ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու վերաբերյալ: 

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի տարածած հայտարարությունը.

«Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է՝ այն հարկ վճարողները, ովքեր դիմել են առևտրային բանկին ՀԴՄ սարքում անկանխիկ վճարման ընդունման հնարավորությունն ակտիվացնելու համար, անկախ դիմելու ձևից (թղթային դիմում բանկի մասնաճյուղում, բանկի ինտերնետային կայքի կամ «Հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգ»-ի միջոցով) զերծ կմնան որևէ վարչարարությունից անկախ հանգամանքից` անկանխիկ վճարման հնարավորությունն առևտրային կետում ակտիվացված է, թե ոչ:

Բանկերը ՀՀ պետական եկամուտների կոմիտեին տրամադրում են համապատասխան տեղեկատվությունը՝ թղթային և բանկի ինտերնետային կայքի միջոցով ներկայացված դիմումների մասին»: